Գիտական խորհրդի մարտի 29-ի նիստում հիմնական զեկուցողը Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Արա Ղազարյանն էր: «Անցած տարվա ընթացքում մենք կենտրոնացել ենք մի քանի առանցքային ուղղությունների վրա՝ խթանելու բժշկական համալսարանի ծրագրերի իրականացումը և զարգացնելու «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը՝ որպես ուսանողական քաղաք և առաջատար բուժհաստատություն, որտեղ ոլորտի լավագույն մասնագետների մոտ սովորում են համալսարանի ուսանողները: Նաև ուզում եմ նշել համալսարանի դերը սոցիալական ոլորտում՝ մի շարք ծրագրերի իրականացման գործում»,-նշեց պրոռեկտորը:
Լսելով զեկույցը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց պրոռեկտորից, արդյոք ավարտվե՞լ է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի զարգացման ծրագիրը՝ հաշվի առնելով, որ վիրաբուժական, թերապևտիկ և էնդոսկոպիկ ուղղություններով առաջընթացն ու առաջատարությունն ակնհայտ է։
Արա Ղազարյանը պատասխանեց, որ առաջիկա 1-2 տարում ներուժն ուղղվելու է ոչ միայն սրտաբանական, այլև նյարդաբանական և նյարդավիրաբուժական ծառայությունների զարգացմանը։ Պրոռեկտորի խոսքով` էնդովասկուլյար առաջին միջամտությունները կմեկնարկեն հիվանդանոցում արդեն հաջորդ շաբաթ։
Ղազարյանի գնահատմամբ` զարգացման ուղղությամբ անելիքներ դեռ կան։
Մանրամասներն՝ այստեղ https://bit.ly/3KjGL1T
.png)